7651 դիտում
23:49 28-05-2017
Մարոկկոյի իշխանությունները երկրի ազգային անվտանգությանը սպառնացող 20 մարդ են ձերբակալել
Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են 20 մարդու, ովքեր մեղադրվում են հասարակական կարգի խախտման և ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Հետաքննության առաջին արդյունքները ցույց են տվել, որ հանցագործությանը մասնակից անձինք արտասահման գումարային փոխանցումներից եկամուտ են ստացել ու իրականացրել են գործողություններ, որոնք սպառնացել են թագավորության ամբողջականությանը, դրա ինստիտուտներին ու պետական խորհրդանիշներին»,- ասվում է Մորակկոյի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Reuters գործակալության տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ալ-Խոսեյմա քաղաքում բախումների արդյունքում: Քաղաքում իրադրությունը շարունակում է անհանգիստ մնալ դեռևս 2016 թվականի հոկտեմբերից, երբ տեղացի ձկնորսին սպանել էին աղբատար մեքենայում, որտեղից նա փորձել էր դուրս բերել ոստիկանության կողմից բռնագրավված ձուկը: Ձկնորսի մահը պատճառ էր դարձել բողոքի մեծ ալիքի՝ ընդդեմ կաշառակերության ու անարդարության:
Նմանատիպ նյութեր
1237 դիտում
08:42 16-01-2024
«ՄՏՍ Հայաստանի» կասկածելի գործարքը. ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը «վերադարձա՞վ». «Փաստ»
868 դիտում
07:05 08-02-2024
Ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդիր. ի՞նչ քարտեզներ են մոգոնում ադրբեջանցիները. «Փաստ»
Այս բաժնից
565 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
499 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ
535 դիտում
21:35 18-10-2024
Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն․ Էրդողան