2225 դիտում
15:46 03-10-2016
Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման գործընթացը
Մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է
քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 19 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու խստորեն հետևել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանմանը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, խոտհնձի և ծառերի ձևավորման ու խնամքի աշխատանքները:
Ըստ ժամանակացույցի` ընթացքի մեջ են նաև չոր և ընկնելու վտանգ ներկայացնող ծառատեսակների էտման ու կտրման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ համագործակցելով համապատասխան մասնագետների և շահագրգիռ կառույցների հետ:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման, փոսանորոգման, մայթերի վնասված սալիկների վերականգնման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ վերահսկվում է շինհրապարակների պատշաճ կազմակերպման պահանջի կատարումը:
Քաղաքապետը հանձնարարել է սահմանված ժամկետում ավարտել ծրագիրը` առանձնակի ուշադրության կենտրոնում պահելով իրականացվող աշխատանքների որակի ապահովումը:
Երևանի քաղաքապետարան
Նմանատիպ նյութեր
1425 դիտում
17:14 29-05-2017
Հանձնարարվել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման գործընթացը
4017 դիտում
14:48 05-04-2017
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման կատարումը
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան