7424 դիտում
22:49 29-05-2017
Բրյուսելում կայացել է մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը. նիստին հրավիրված էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը
Այսօր՝ մայիսի 29-ին, Բրյուսելում կայացավ մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը: Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ, գլխավորում էր արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Նիստին հրավիրված էր մասնակցելու նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական Արտաքին Գործողությունների Ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը, մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի մի շարք տնօրինությունների ներկայացուցիչներ:
Երկխոսությունը կայացավ բաց և կառուցողական մթնոլորտում: Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրության և մտահոգության մի շարք հարցեր, անդրադարձան Հայաստանում և Եվրոպական միությունում մարդու իրավունքների իրավիճակին: Արձանագրվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ուղղությամբ բարեփոխումների գործընթացում ձեռք բերված առաջընթացը:
Քննարկվեցին նաև սահմանադրական բարեփոխումների արդյունքում մի շարք օրենքներում իրականացվելիք փոփոխությունների հարցեր, մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի ընթացքը, ընտրական գործընթացներն ու օրենսդրությունը, քաղաքական ազատության, քաղաքացիական ազատություններին և քաղաքացիական հասարակության մասնակցությանն առնչվող հարցեր, խտրականությունների դեմ քաղաքականությունն ու խոցելի խմբերի պաշտպանությունը, ինչպես նաև երեխաների իրավունքների և գենդերային հավասարության իրավիճակը:
Գործընկերներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և խնդիրներին:
Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը վերոնշյալ ուղղություններով համագործակցությունը շարունակելու և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ու ժողովրդավարությունը պետական, հանրային և միջազգային մակարդակներում խթանելու ուղղությամբ: Հիմք ընդունելով ընդհանուր արժեքները` կողմերն ընդգծեցին Հայաստանում բարեփոխումների հետագա խթանման համար ԵՄ աջակցության կարևոր նշանակությունը:
Տեղեկանք. Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունը հաստատվել է 2009թ. դեկտեմբերին: Հանդիպումները հաջորդաբար տեղի են ունենում տարեկան մեկ անգամ՝ Երևանում և Բրյուսելում:
Նմանատիպ նյութեր
2240 դիտում
20:30 30-05-2017
Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 8-րդ հանդիպումը
1074 դիտում
12:31 09-04-2019
Բրյուսելում կայացել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության 10-րդ հանդիպումը
908 դիտում
18:32 11-11-2022
ԿԸՀ փոխնախագահը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին
Այս բաժնից
721 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում
865 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
706 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում