211652_close_icon
views-count10477 դիտում article-date 09:07 31-05-2017

Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել: Բանն այն է, որ Հայաստան ներկրվող լազերային հաստոցները, որոնք հիմնականում օգտագործվում են փայտամշակման կամ կահույքի արտադրության մեջ, պար­տադիր փորձաքննության պետք է ենթարկվեն, իսկ փորձաքննություն իրակա­նացնողը «էն փի սի» ՍՊԸ-ն է, որը փորձաքննության համար գումար է պահան­ջում, օրինակ, մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության պատասխանը տրամադրելն արժե 60 հազար դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրեք՝ 12 հազար դրամ: Այս ըն­կերությունը կապվում է օրերս Բավրայի գործով ձերբակալված պաշտոնյաներից մեկի հետ: Ներկրողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ հուսով են, այլևս գումար չեն գանձի փորձաքննություն կոչվածնե­րի համար, ու ապրանքը հնարավոր կլինի արագ դուրս բերել մաքսային տերմինալից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր