2931 դիտում
14:10 31-05-2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները հանդիպել են էստոնացի գործընկերների հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մայիսի 30-ին ընդունել են Էստոնիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին եւ պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին:
Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանը եւ Կորյուն Նահապետյանը կարեւորել են երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների առավել աշխուժացումը եւ այս համատեքստում ընդգծել համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության ակտիվացման, միջազգային խորհրդարանական հարթակներում համատեղ նախաձեռնություններով հանդես գալու կարեւորությունը:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգին եւ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է մարտի 21-ին Երեւանում նոր՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաեւ 2017 թվականի նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում համաձայնագրի ստորագրումը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ-ում Էստոնիայի նախագահության ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերությունները կընթանան կառուցողական եւ արդյունավետ մթնոլորտում:
Հայկական կողմը եվրոպական կառույցների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում անդրադարձել է նաեւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակման հարցին՝ նշելով, որ հարցի հետ կապված Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ շրջանակում վետոյի իրավունքի կիրառումը մեկ անգամ եւս փաստում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն ու կարեւորությունը՝ որպես հակամարտության լուծման եւ կայունության պահպանման միակ արդյունավետ գործիք: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ համանախագահների՝ մայիսի 18-ի առաջին հասցեական հայտարարությանը՝ կապված մայիսի 15-17-ը շփման գծում իրավիճակի սրման հետ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Էստոնիայի խորհրդարանը ձեռնամուխ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մեկնարկին՝ նշելով, որ Ցեղասպանության ճանաչումը կարեւոր քայլ է՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման հարցում:
Իր խոսքում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մանրամասն անդրադարձել է ՀՀ անվտանգությանն ուղղված քաղաքականությանը, ներկայացրել ՀՀ ներգրավվածությունը հավաքական անվտանգության համակարգերում: Այս համատեքստում պարոն Նահապետյանն խոսել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում հայկական ստորաբաժանումների ներգրավվածության, ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Մարկո Միհքելսոնը եւ Հաննես Հանսոնը հայ գործընկերների հետ եվրոպական հարթակներում առավել արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաեւ երկկողմ այցելությունների ակտիվացման անհրաժեշտության հետ կապված հարցեր:
Նմանատիպ նյութեր
5372 դիտում
22:15 31-05-2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները հանդիպել են էստոնացի գործընկերների հետ
670 դիտում
18:32 12-03-2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է էստոնացի իր գործընկերոջը
Այս բաժնից
790 դիտում
20:25 21-10-2024
Նիկոլ Փաշինյանը խոսել է «Ակադեմիական քաղաք» տանող երկաթուղային հանգույցի, տրանսպորտային համակարգի մասին
649 դիտում
20:10 21-10-2024
Զարեհ Սինանյանը հանդիպել է Բրազիլիայի դեսպանի հետ
595 դիտում
19:53 21-10-2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել