211652_close_icon
views-count4049 դիտում article-date 17:54 31-05-2017

Հայկական կողմը քաղաքացիական օբյեկտի չի թիրախավորում` ի տարբերություն Ադրբեջանի. Դավիթ Բաբայան

Արցախի Պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/892988/arcakhi-hanrapetutyan-pashtpanutyan-banaky-erbeq-chi-tirakhavorel.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում նշել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, ընդգծելով, որ Արցախի Հանրապետությունը հերքում է Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ հայկական կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը: «Ադրբեջանը վարում է նենգ քաղաքականություն, գրեթե միշտ բնակավայրերի մոտ տեղակայում է իր տարբեր ստորաբաժանումները, հրետանին, որտեղից էլ կրակում է մեր դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը երբևէ որևէ քաղաքացիական օբյեկտի չի թիրախավորում: Եթե այդ ռազմական օբյեկտները շատ մոտ են հիվանդանոցներին կամ քաղաքացիական այլ օբյեկտներին, ապա չենք էլ կրակում այդ ուղղությամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա ուզում է իրականացնել որևէ ահաբեկչական գործողություն ու ցույց տալ, թե տեսեք՝ Արցախն է անում, և փորձել ինչ-որ ձևով արդարանալ: Կրկնում եմ, մենք երբևէ որևէ քաղաքացիական օբյեկտ չենք թիրախավորել՝ ի տարբերություն իրենց»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Նմանատիպ նյութեր