211652_close_icon
views-count4340 դիտում article-date 13:43 01-06-2017

Հայկական կողմի տեսադիտարկման համակարգ ոչնչացնելու մասին լուրը հակառակորդի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության արգասիքն է. Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք: Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն:

Նմանատիպ նյութեր