4801 դիտում
19:19 01-06-2017
Նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 31 ծրագիր. կառավարությունը հավանություն է տվել
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Օրինագծերով նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 31 ծրագիր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Տաշիր, Օձուն, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Քասախ, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Բերդ համայնքային փնջերում:
Առաջարկվող օրինագծերով կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական բազան:
Նմանատիպ նյութեր
1887 դիտում
14:14 24-09-2021
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց համայնքների խոշորացման մասին նախագծին
1185 դիտում
16:47 30-01-2014
Ինչ խնդիրներ կարող են առաջանալ համայնքների խոշորացման ծրագրի իրագործման պարագայում. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»