9374 դիտում
19:08 01-06-2017
Երևանի կենդանաբանական այգում գործարկվել է արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների լիցքավորման շրջիկ կայան
Երևանի կենդանաբանական այգու նախամուտքում գործարկվել է արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների լիցքավորման շրջիկ կայան։
Նման կայան տեղադրելու մտահղացումը «Կանաչ շարժունակությունը» ծրագրի շրջանակում «Արևորդի» հասարակական կազմակերպության նախագիծն է, որն իրականացվել է կենդանաբանական այգու գործընկեր կառույցների աջակցությամբ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել և առաջիններից մեկը էլեկտրական հեծանիվ է վարել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Նա վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել էլեկտրական հեծանիվների մասսայականացման նախաձեռնություններին:
Նշենք, որ արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների ևս 3 հիմնական լիցքավորման կայաններ առաջիկայում կգործարկվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
19:30 25-09-2014
Լոնդոնում կառուցվել է արևային էներգիայով գործարկվող ամենամեծ կամուրջը
4111 դիտում
15:52 07-07-2017
Եվրոպական Միությունը բացում է արևային էներգիայով գործող առաջին ավտոբուսի կանգառները Երևանում
1834 դիտում
17:38 19-05-2020
Երևանի կենդանաբանական այգում պտավոր եղջերու է ծնվել․ ընդհանուր առմամբ այգում ծնվել է 12 կենդանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան