6259 դիտում
21:06 01-06-2017
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ավետիք Իսահակյանի գրադարանում հյուրընկալվել են «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության շահառու երեխաները
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում հյուրընկալվել են «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության շահառու երեխաները:
Գրադարանում երեխաները նախ շրջել և ծանոթացել են գրադարանային առօրյային ու գրքերի յուրօրինակ աշխարհին, ապա մասնակցել հեքիաթների վերաբերյալ խաղ-մրցույթների, ինչպես նաև դիտել մուտլֆիլմեր:
Երեխաների հետ հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է փոքրիկներին, շփվել նրանց հետ և առիթն օգտագործելով նշել է, որ այս տարի մայրաքաղաքի գրադարանները համալրվել են բազմաթիվ նոր ու հետաքրքիր մանկական գրականությամբ, այդ թվում` հեքիաթների գրքերով: Արամ Սուքիասյանը նաև ընդգծել է, որ հատուկ հոգածության կարիք ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները մշտապես Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են:
Երեխաների ծնողները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ առանձնահատուկ ուշադրության և հոգածության համար:
Միջոցառման ավարտին բոլոր երեխաները Երևանի քաղաքապետարանի կողմից նվերներ են ստացել:
Նմանատիպ նյութեր
1498 դիտում
18:36 30-05-2014
ԵՊՀ ներկայացուցիչները հյուրընկալվել էին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում
4111 դիտում
15:20 10-03-2014
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժին
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»