211652_close_icon
views-count9635 դիտում article-date 21:38 18-04-2017

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ընթերցանության մարաթոն է անցկացվել. ներկա է գտնվել նաև ԱՄՆ դեսպանը

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում «Հայկական ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում անցկացվել է ընթերացնության մարաթոն: Գրադարանի ամերիկյան կենտրոն բաժնի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում հրավիրվածներն ընթերցել են հատվածներ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գրքից: Մարաթոնին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Ընդգծելով նմանօրինակ միջոցառումների կարևորությունն Արամ Սուքիասյանն ինքն էլ մարաթոնի անմիջական մասնակից է դարձել և ընթերցել հատված ստեղծագործությունից: Ի դեպ, ընթերցանության մարաթոնը հեռարձակվել է նաև առցանց:

Նմանատիպ նյութեր