25272 դիտում
09:38 02-06-2017
Կարեն Կարապետյանը ցանկացել է հրաժարական ներկայացնել. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ցանկացել է հրաժարական ներկայացնել:
Բանն այն է, որ նոր կառավարության անդամների նշանակման ամբողջ ժամանակահատվածում ինտրիգներ են խմորվել, ինչի պատճառով էլ գործադիրի մի շարք նախարարներ բավականին ուշ նշանակվեցին: Բաղրամյան 26-ից ամեն կերպ փորձել են համոզել վարչապետին հետ կանգնել պաշտոնից հրաժարվելու որոշումից։ Մեր անանուն աղբյուրը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել:
ՀՀԿ-ականներն անգամ սկսել են կատակել՝ թե եթե վարչապետը հանկարծ որոշի հրաժարական տալ, հո շաբաթը մի վարչապետի չենք կարող գովեստի խոսքեր ասել: Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետի հետ այսպիսի խնդիր եղել է մեկ անգամ հունվարին և նախընտրական քարոզարշավի ժամանակ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
19010 դիտում
09:33 06-10-2018
ԱԺ նախագահը հոկտեմբերի 2-ին ցանկացել է հրաժարական տալ. «Ժամանակ»
2163 դիտում
15:44 18-11-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներդրումային ծրագրեր ներկայացնել
Այս բաժնից
895 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1051 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»