211652_close_icon
views-count1886 դիտում article-date 13:10 02-06-2017

ԱՄՆ-ի կոնգրեսականները փորձում են զրկել Թրամփի խորհրդական փեսային պետական գաղտնիքների հասանելիության իրավունքից

Ամերիկյան Կոնգրեսի 50-ից ավելի անդամներ նամակով պահանջել են թույլ չտալ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական փեսային՝ Ջարեդ Քուշներին, հասանելիություն ունենալ պետական գաղտնիքներին։ Այդ մասին իր պաշտոնական էջում գրառել է կոնգրեսական Ջերրոլդա Նադլերը։ «Վերջերս ռուս գործակալների հետ Ջարեդ Քուշների կապերի մասին բազմաթիվ տեղեկությունները, որոնց մասին Քուշները չի հայտնել, պարզապես ահազանգ է այն մասին, որ նախագահի վարչակազմը հրաժարվում է իր քաղաքացիների համար լինել արդար և թափանցիկ, ինչի հետ կապված՝ պետական գաղտնիքներին Քուշների հասանելիությունը պետք է անմիջապես դադարեցվի»,-գրել է Նադլերը։ Ավելի վաղ ամերիկյան թերթը գրել էին այն մասին, որ Քուշները ՌԴ դեսպանին առաջարկել է գաղտնի կապ ստեղծել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև։

Նմանատիպ նյութեր