211652_close_icon
views-count2409 դիտում article-date 12:32 31-08-2020

Պատերազմող պետությունում դասալիքների ստեղծած ԱԺ քննիչ հանձնաժողովից ռազմական և պետական գաղտնիքների արտահոսք է տեղի ունենում․ ՀՀ հպարտ քաղաքացի, հասկանո՞ւմ ես՝ ինչ տեսակի հետ գործ ունես․ Ռուբիկ Հակոբյան

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում [url=https://www.facebook.com/ruben.hakobyan.50/posts/1562954917210010]գրառում է արել[/url]՝ անդրադառնալով վերջին շրջանում քառօրյա պատերազմի վերաբերյալ քննարկումներին։ «Քառօրյայի հաղթանակը դասալիքների ճիրաններում Այն, որ Ադրբեջանը բավականին երկար և լրջորեն էր նախապատրաստվել Քառօրյա պատերազմին՝ անկասկած է։ 94-ի զինադադադարից հետո, թերևս, թշնամու կողմից իրականացրած ամենալայնածավալ հարձակումն էր, որում ընդգրկված էր Ադրբեջանի ռազմական ներուժի մոտ 20 տոկոսը, էլիտար զորամիավորումները, նաև՝ թուրքական հետախուզությունը։ Պատերազմում, այո՛, լինում են նաև նաև կորուստներ, որոնք չեն կարող ստվերել անվիճելի հաղթանակը։ Միայն թշնամիդ կարող է փորձել իր պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել։ Բայց միայն թշնամի՞դ.... Պարզվում է ՝ ո՛չ։ Նաև կարող է զինվորիդ կյանքի գնով ձեռք բերած հաղթանակը փորձել պարտություն ներկայացնել քո իսկ պետության իշխանությունը՝ քաղաքական օրապահիկ շահերից ելնելով։ Թշնամին ծրագրել էր պատերազմի արդյունքում Շուշիի վարչական շենքին ծածանել Ադրբեջանի դրոշը, ետ վերադարձնել ազատագրված առնվազն երկու շրջան։ Բայց Երևանի սրտում մեծացած հերոսը նռնակը նետելուց և զոհվելուց վայրկաններ առաջ որոտաց՝ դիրքերը հանձնողի մերը... Իսկ ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանն էլ չենթարկվեց Ուրֆանյանի հրամանին, մնաց հրամանատարի կողքին և նրա հետ միասին զոհվելով՝ կանխեց թշնամու հետագա առաջխաղացումը։ Մեր զինվորը թշնամուն ստիպեց մեկնել Մոսկվա՝ խաղաղություն մուրալու։ Բայց Ռոբերտ Աբաջյանը չէր կարող այդ պահին կանխատեսել, որ կգտնվի դիրքերից ճողոպրածների մի խումբ, ով իշխանությունը զավթելու համար կարող է հորինել կեղծ պապիկի, որպեսզի իր անունից ողջունի հեղաշրջումը... Ռոբերտը, Քյարամը, Ադամը, Ուրֆանյանն ու մյուս հերոսները չէին կարող նաև ենթադրել, որ ԱԺ պատահականորեն հայտնված դասալիքները կարող են ձևավորել հանձնաժողով, ովքեր իրենց՝ մահ իմացիալի գնով կռած հաղթանակը կփորձեն նսեմացնել, որ ընտանեկան կապալի ներկայացուցիչը կարող է հայտարարել՝ մեր երիտասարդները զոհվել են հանուն ոչնչի... Պատերազմող պետությունում ամենաանհեթեթ պատճառներով ու ամենաստոր ձևերով փաստաթղթերը կեղծած դասալիքների կողմից ձևավորված նման հանձնաժողովի ստեղծումն ու հրապարակային գործունեությունը ինքնին վտանգավոր էր։ Այսօր արդեն այդ հանձնաժողովից ռազմական և պետական գաղտնիքների արտահոսք է տեղի ունենում, ինչը ձեռնտու է մեր թշնամիներին։ Ողջունում եմ Յուրի Խաչատուրովի կեցվածքը, ով գիտակցելով հանդերձ, որ շահարկվելու է իր կողմից հանձնաժողովի հրավերի մերժումը, բացահայտ արհամարհեց հրավերի առաջարկը, համոզված լինելով, որ այդ հանձնաժովի ստեղծումը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Այն ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի հրահանգով և պետք էր ապացուցեր ընդդիմադիր դիրքերից ԱԺ-ում և հրապարակային այլ հարթակներում Քառօրյային Նիկոլի և իր թիմակիցների կողմից տրված գնահատականները, որ՝ մենք պարտվեցինք, որովհետև մեր զինվորը սոված էր, որովհետև մեր զինվորը չուներ փամփուշտ և բահով էր կռվում թշնամու դեմ, որովհետև դիզվառելիքը ծախել էին և փոխարենը տանկերի բաքերում ջուր էին լցրել, որովհետև մեր ղեկավարությունը պարտության շուրջ նախապես պայմանավորվածություններ ուներ, որովհետև Ռուսաստանը օգնել է Ադրբեջանին ու իր մասնակցությունն է ունեցել պատերազմական գործողություններում , որովհետև...և այլ անհեթեթություններ ու զրպարտություններ։ Ա՛յո, Ադրբեջանը երկարատև ու լուրջ էր նախապատրաստվել պատերազմին։ Հարձակման ընթացքում նա օգտագործեց ամենաժամանակակից զինատեսակների մի ամբողջ տեսականի՝ համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր(ԱԹՍ), հակատանկային կառավարվող հռթիռներ, հարվածային ուղղաթիռներ և այլ զինատեսակներ։ Այս ամենի մասին առավել հիմնավոր տեղեկացանք, երբ Քառօրյայի ավարտից մի քանի օր հետո ԱԺ-ի պատվիրակությամբ եղանք Արցախում, այցելեցինք դիրքեր, հանդիպեցինք մարտական գործողությունների ներկայացուցիչներին ու ռազմական փորձագետներին։ Ռազմական ներուժի այսպիսի ընդգրկմամբ թշնամու հարձակմումը մեր բանակը կարողացավ չեզոքացնել և բլից-կրիկը ավարտել հաղթանակով։ Հաղթեց, որովհետև Ռոբերտը, Քյարամը, Ադամը, Ուրֆանյանը և մյուս հերոսները չէին ամաչել իրենց ազգի և պետության կենսագրությունից, սնվել էին իրենց նախնիների անցյալից և չէին դատապարտել ու նզովել նրանց, ինչպես բանակից փախած և իր նախնիների պահվածքից ամոթախեղդ եղած, նույնիսկ պետության անվտանգությանը թիկունքից հարվածելու գնով իշխանությունը զավթած այսօրվա Գերագույն Գլխավորը... Հանձնաժողովի առաջիկա հաշվետվության տրամադրությունները արդեն շոշոփելի են. հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ադրբեջանական «Յաշմա» էլիտար հատուկ ջոկատը Քառօրյայի ընթացքում լուրջ հաջողությունների է հասել։ Եվ սա այն դեպքում, երբ, ինչպես նշում են ի պաշտոնե պատերազմական գործողությունների ամբողջ խոհանոցին խորությամբ տիրապետող Արցախի ղեկավարության ներկայացուցիչներն ու ադրբեջանական որոշ աղբյուրներ, որ «Յաշմայի» հրամկազմը հիմնականում ոչնչացվել է, ջոկատը կորցրել է իր կազմի 60 տոկոսը և դարձել անմարտունակ։ Հանձնաժողովի նախագահի նման գնահատականը անգնահատելի նվեր էր թշնամուն՝ այսօր արդեն «հայկական աղբյուրները» վկայակոչելով է Ադրբեջանի ղեկավարութունը Քառօրյան ներկայացնում որպես ադրբեջանական կողմի հաղթանակ։ Անկեղծ ասած, օր առաջ սպասում եմ այդ տխրահրչակ հանձնաժողովի հաշվետվությանը։ Այն, որ խեղաթյուրելով փաստերը, ինչպես «Յաշմայի» դեպքում, պետք է փորձեն նսեմացնել մեր բանակի հաղթանակը՝ արդեն իսկ ակնհայտ է։ Չեմ բացառում նաև հանձնաժողովի հրավերին ընդառաջած Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների խոսքն ընտրողաբար օգտագործելով, փորձեն հենց նրանց՝ նախկին ղեկավարությանը մեկ անգամ ևս հարվածել. ի վերջո, հենց այս նպատակն էր հետապնդում նման հանձնաժողովի ստեղծումը։ Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե հանձնաժողովն ինչ գնահատական կտա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ է եղել ադրբեջանական կողմի հարձակումը։ Կապանի ասուլիսում Նիկոլը չպատասխանեց այդ թեմային վերաբերող հարցին՝ հայտարարարելով, որ ինքը խոսել է ռուս գործընկերների հետ, ինչը որևէ կապ չուներ լրագրողի հարցադրման հետ։ Ավելի զավեշտալի էր հանձնաժողովի նախագահի պատասխանը նույնաբովանդակ հարցադրմանը. թե բա՝ Նիկոլն այդ հայտարարությունն արել է ընդդիմություն եղած ժամանակ... Այսինքն, կարելի է ընդդիմադիր կարգավիճակում ամենավերջին ստորություններով ու ստերով վարկաբեկել բանակն ու օրվա քաղաքական ղեկավարությունը, դրսի գրանտատուների տրամադրությունները շահելու համար հակառուսական կեղծ տեղեկություններ տարածել՝ դրանով իսկ թիկունքից հարվածել պետության անվտանգությանը, հեղաշրջման ճանապարհով զավթել իշխանությունը և այսօր լկտիաբար արդարանա՞լ... Հասկանում ե՞ս Հայաստանի հպարտ քաղաքացի, թե ինչ տեսակի հետ գործ ունես...»,- գրել է նա և հավելել, որ եթե նրանք լրագրողի հետ անկեղծ լինեին, պետք է ընդամենը խոստովանեին, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել ռուսական կողմից այդ հայտարարության համար։ «Չգիտեմ, համաշխարհայն պրակտիկայում կա նման նախադեպ, որ որևէ պետության ղեկավար անպատասխան է թողնում մեկ այլ պետության ղեկավարի կողմից իրեն ուղղված հրապարակային կոշտ հայոյանքը, բայց իր պետության ներսում ամենօրյա ռեժիմով հոխորտում՝ իր քաղաքացուն ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու, իսկ մոլորակին ծնկի բերած կորոնավիրուսին էլ՝ տնական օղիով ոչնչացնելու սպառնալիքով»,- գրել է Հակոբյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Քառօրյայի հաղթանակը դասալիքների ճիրաններում Այն, որ Ադրբեջանը բավականին երկար և լրջորեն էր նախապատրաստվել Քառօրյա...

Posted by Ruben Hakobyan on 2020 թ. օգոստոսի 30, կիրակի

Նմանատիպ նյութեր