2473 դիտում
14:28 02-06-2017
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն հանդիպումներ է անցկացրել Շոտլանդիայում
Մայիսի 31-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Շոտլանդիա, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ խորհրդարանի խոսնակ Քեն Մակինտոշի, Էդինբուրգի քաղաքապետ Ֆրանկ Ռոսսի, Միջազգային զարգացման և Եվրոպայի հարցերով նախարար Ալասդեր Ալլանի հետ։
Միջազգային զարգացման և Եվրոպայի հարցերով նախարար, շոտլանդական սփյուռքի հարցերով պատասխանատու Ալասդեր Ալլանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց զբոսաշրջության, ՏՏ, բանկային ու ֆինանսական, ինչպես նաև մշակութային ոլորտներում համագործացկության, գործարար կապերի խթանման հեռանկարներին։
Դեսպան Սարգսյանը ներկայացրեց զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Հայաստանի ներուժը, ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից և ԵՄ հետ դինամիկ զարգացող հարաբերություններից բխող առավելությունները օտարերկրյա ներդրողների և գործարարների համար։ Պայմանավորված մեծածավալ հայկական ու շոտլանդական սփյուռքի առկայությամբ` հանդիպման ընթացքում հեռանկարային համարվեցին ոլորտը համակարգող համապատասխան պետական կառույցների միջև փորձի փոխանակումն ու կապերի խորացումը։
Խորհրդարանի խոսնակ Քեն Մակինտոշի հետ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը հայտնեց հայկական կողմի հանձնառությունը զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով։ Մասնավորապես, նշվեց հայ–բրիտանական խորհրդարանական երկխոսության շրջանակներում Հայաստանի ու Շոտլանդիայի խորհրդարանների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ այցելությունների և խորհրդակցությունների, այլ համատեղ նախաձեռնությունների միոջոցով։ Արմեն Սարգսյանը ներկայացրեց անկախության շրջանում Հայաստանի զարգացման հիմնական փուլերը, ԼՂ հիմնախնդրի առանձնահատկությունները, խորհրդարանական կառավարման ձևին Հայաստանի անցման նշանակությունը։
Այցի շրջանակներում կայացավ հանդիպում Էդինբուրգի նորընտիր քաղաքապետ (The Lord Provost) Ֆրանկ Ռոսսի հետ, որի ընացքում քննարկվեցին Երևանի և Էդինբուրգի միջև զբոսաշրջության, մշակույթի, տեղական կառավարման ոլորտի միջազգային համապատասխան հարթակներում հարաբերությունների զարգացման, այդ թվում` գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները։
Նմանատիպ նյութեր
6072 դիտում
19:52 22-06-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորությունում
2270 դիտում
22:36 11-12-2018
Թաիլանդի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին
1353 դիտում
10:25 30-05-2015
Միացյալ Թագավորությունում էլեկտրաէներգիան բնակչի համար շուրջ 5 անգամ ավելի մատչելի է, քան Հայաստանում. 168 Ժամ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»