211652_close_icon
views-count1356 դիտում article-date 10:25 30-05-2015

Միացյալ Թագավորությունում էլեկտրաէներգիան բնակչի համար շուրջ 5 անգամ ավելի մատչելի է, քան Հայաստանում. 168 Ժամ

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված. «Միացյալ Թագավորությունում 1 կՎտժ էլեկտրաէներգիան 2014թ. արժեր 20.1 եվրոսենթ, Հայաստանում՝ 7.6 եվրոսենթ: Շատ կզարմանաք, եթե ասենք, որ իրականում Միացյալ Թագավորությունում էլեկտրաէներգիան բնակչի համար շուրջ 5 անգամ ավելի մատչելի է, քան Հայաստանում: Զարմանալու կարիք չի լինի, եթե հաշվի առնեք, որ Հայաստանում միջին աշխատավարձը եվրոյով (հարկերը հանած) 2014թ. կազմել է 229 եվրո, ՄԹ-ում՝ 2993 եվրո: Ըստ այդմ, 100 կՎտժ էներգիայի ծախսը Հայաստանում կազմում է միջին աշխատավարձի 3.3 տոկոսը. Միացյալ Թագավորությունում՝ ընդամենը 0.7 տոկոսը: Այսինքն, էլեկտրաէներգիայի վրա ծախսված գումարն անգլիացու աշխատավարձի մեջ չնչին տոկոս է կազմում և բեռ չի ներկայացնում: Թանկ ու էժանը գնահատելու համար բավարար չէ համեմատել միայն ֆիքսված սակագները: Խնդիրն այն է՝ այդ սակագինը մատչելի՞ է բնակչի համար, թե՞ ոչ: Իսկ համեմատության դեպքում ստացվում է, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի մատչելիության առումով եվրոպական և տարածաշրջանային երկրների շարքում զբաղեցնում է նախավերջին տեղը: Այնպես որ, երբ ՀԷՑ-ը ցանկանում է բարձրացնել սակագինը ու որպես օրինակ բերում է եվրոպական երկրների սակագները, պետք է նկատի ունենա, որ կա՛մ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը պետք է իջնի, կա՛մ աշխատավարձերն էապես բարձրանան: Դրանից հետո նոր միայն կարելի կլինի համեմատվել եվրոպացիների հետ»,–գրում է թերթը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր