Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք՝ հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության
Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք՝ հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը:
«Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
Հորդորում ենք բոլոր արցախցիներին և Արցախի ցավով ապրող մեր մնացած հայրենակիցներին մասնակցել հավաքին և մեր միասնական ձայնը բարձրացնել Հայաստանում և միջազգային հարթակներում արցախցիների իրավունքների պաշտպանության համար»: