211652_close_icon
views-count67813 դիտում article-date 13:16 03-06-2017

ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել են Opel-ն ու Нива-ն, Нива-ն էլ հայտնվել է մայթին. վարորդները մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Դավիթ Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 96 GG 096 համարանիշի և 47-ամյա Արմեն Էլբակյանի վարած Opel Astra մակնիշի 34 QA 688 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն Нива-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու «Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Փաստի առթիվ ՃՈ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մեջ վարորդները մեղադրում էին միմյանց, սակայն դեպքի վայրի հարևանությամբ կանաչապատման աշխատանքներ կատարող 2 քաղաքացի, ովքեր չցանկանացան ներկայանալ, ասում էին. «Վթարի մեղավորը Opel-ի վարորդն է եղել, ով Էջմիածնի ուղղությամբ ընթանալիս ձախ շրջադարձ է կատարել ու չսպասելով, որպեսզի հանդիպակաց ճանապարհով Нива-ն անցնի, առաջ է ընթացել, ստեղծել վթարային իրավիճակ, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը»։ Մինչդեռ, Opel-ի վարորդն էլ հայտնում էր, որ Нива-ն անցել է կարմիր լույսի տակով, սակայն այդ երկու տարիքով տղամարդիկ նորից հակառակն էին պնդում, որ Нива-ն կարմիրի տակով չի անցել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր