211652_close_icon

7 օր առաջնագծում. Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ. Արցախի ՊՆ

views-count6915 դիտում article-date 14:07 03-06-2017
Մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նմանատիպ նյութեր