49936 դիտում
20:00 03-06-2017
Երևանում մի քանի երկրների լրագրողներ ֆուտբոլային մրցաշար անցկացրեցին Համլետ Մխիթարյանի անվան ֆուտբոլի բաժանմունքի մարզադաշտերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 3-ին, Երևանի Համլետ Մխիթարյանի անվան ֆուտբոլի բաժանմունքի մարզադաշտեր էին այցելել մեծ թվով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի ունեցավ լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշար, որին մասնակցում էին Ռուսաստանի, Գերմանիայի, Բելառուսի, Լիտվայի, Վրաստանի, Լեհաստանի և Հայաստանից Երևանի ու Գյումրիի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հանդիսատեսները, իմանալով, որ մրցում են մի քանի երկրների լրագրողներ, ասում էին. «Մինչ շատ երկրներում քաղաքական գործիչներն իրար միս են ուտում, այս մրցաշրջանը հերթական անգամ ապացուցում է, որ լրագրողներն ավելի համերաշխ են, քան նրանք»։
Իսկ ամենատարեց հանդիսատեսներից մի քանիսն էլ հիշում էին բարի ժամանակները՝ ասելով պրոլետարիատի մեծ առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի հայտնի խոսքը, երբ ասում էր «Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք»։
Ընկերական մթնոլորտում ու լարված պայքարում անցած մրցաշարում հաղթեց Վրաստանի թիմը, որը 7 խաղում հավաքեց 18 միավոր: Վրացիները տարան 6 հաղթանակ եւ կրեցին միայն մեկ պարտություն՝ լրագրողների Հայաստանի հավաքականից (0:3), որը գրավեց երրորդ տեղը: Մրցաշարի ռմբարկու ճանաչվեց Հովհաննես Մելքունյանը. 10 գոլով։
Հայաստանի լրագրողների թիմը Լիտվայի պես վաստակեց 17 միավոր, սակայն իրար միջեւ խաղերի ցուցանիշով լիտվացիներն արժանացան արծաթե մեդալների:
Խաղերն անցկացվեցին ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Հանդիպման տեւողությունը 15 րոպե էր, յուրաքանչյուր խաղից հետո 10 րոպե ընդմիջում:
Խաղերը սպասարկեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները։
Հունիսի 3-ի երեկոյան կկայանա պարգեւատրության արարողությունից:
Լրագրողների միջազգային մրցաշարերն ավանդական բնույթ են կրում եւ անցկացվում տարբեր երկրներում։
[color=#EF2929]Միջոցառման կազմակերպիչն է Հայկական Օն-լայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, հովանավորը՝ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։[/color]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 364+
364+
Նմանատիպ նյութեր
1191 դիտում
14:17 18-11-2022
Կատարի թագավորական ընտանիքը պահանջել է ֆուտբոլի ԱԱ-ի ժամանակ արգելել ալկոհոլի վաճառքը մարզադաշտերում
4437 դիտում
13:12 03-06-2019
Սպանդարյանում բացվեց Համլետ Մխիթարյանի անվան մարզադաշտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ