ՌԴ ՊՆ-ն հրապարակել է առաջին անգամ երկրի սահմաններից դուրս «Իսկանդեր-Մ»-ի արձակումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է առաջին անգամ երկրի սահմաններից դուրս «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական համալիրի արձակումը։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այն տեղի է ունեցել Ռուսաստանի և Տաջիկստանի միջև անցկացվող «Դուշանբե-Հակաահաբեկչություն» համատեղ զորավարժությունների ժամանակ։
Հրթիռավարները ոչնչացրել են արձակման կետից 140 կմ հեռավորության վրա գտնվող պայմանական գրոհայիններին։