Ռուսաստանը հրապարակել է «Իսկանդեր» հրթիռի արձակումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Աստրախանի շրջանում ընթացել են Հակաօդային պաշտպանության զենիթչիկների զորավարժությունները, որի ընթացքում իրականացվել է «Իսկանդեր» հեռահար նշանակության համալիրի հրթիռային արձակումը:
Ըստ նախատեսված պլանի, հրթիռը պետք է խոցեր «պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտը: Առաջադրանքը կատարվել է հաջողությամբ: Ամբողջ պրոցեսը ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսագրել և հրապարակել է:
«Իսկանդեր» հրթիռը հրթիռային համալիր է, որը կարող է մինչև 500 կմ հեռավորության վրա թիրախներ խոցել: