211652_close_icon
views-count4856 դիտում article-date 19:24 03-06-2017

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 10-րդ անգամ ընդունել է Վրաստանի նախաձեռնած բանաձևը

ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան 71-րդ նիստի ժամանակ տասներորդ անգամ ընդունեց Վրաստանի նախաձեռնած «Աբխազիայից, Վրաստանից Ցխինվալի շրջանից/Հարավային Օսիայից, Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը։ Այս մասին հայտնում է երկրի արտաքին գործերի նախարարության կայքը։ Ինչպես հաղորդում է News Georgia-ն՝ բանաձևը հաստատում է Աբխազիայի Ցխինվալի շրջան անխոչընդոտ կերպով հումանիտար օգնություն հասցնելու կարևորությունը։ Բանաձևը նաև պրակտիկ նշանակություն ունի, քանի որ կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին յուրաքանչյուր տարի Վրաստանում բնակվող և դրա սահմանների ներսում տեղափոխված անձանց վիճակի, ինչպես նա՝ բանաձևն իրագործելու մասին զեկույց պատրաստել։ Նշվում է, որ բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի 80 անդամ երկիր․ ընդ որում, 14 երկիր դեմ է քվեարկել, իսկ 61 երկիր ձեռնպահ է մնացել։ Կայքը նշում է, որ ՄԱԿ-ը 2008 թվականից հետևողականորեն ընդունում է այս փաստաթուղթը՝ հաստատելով բռնի տեղահանված անձանց հիմնական իրավունքները՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, և, առաջին հերթին, իրենց տներ վերադառնալու անվտանգ և արժանապատիվ իրավունքը։

Նմանատիպ նյութեր