1018 դիտում
11:01 24-02-2023
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինային աջակցող բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի՝ փետրվարի 23-ին, Ուկրաինայի հարցով հատուկ նստաշրջանի ընթացքում բանաձև է ընդունել ՈՒկրաինա ռուսական ներխուժման տարելիցի կապակցությամբ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 141, դեմ՝ 7 երկիր (Ռուսաստան, Բելառուս, Հյուսիսային Կորեա, Մալի, Նիկարագուա, Սիրիա և Էրիթրեա)։ Ձեռնպահ է մնացել 32 պատվիրակություն, այդ թվում՝ Չինաստանը։
Միաժամանակ, քվեարկության ընթացքում չեն հաստատվել Բելառուսի առաջարկած փոփոխությունները, որոնք նախատեսում էին փաստաթղթից հանել այն դրույթները, ըստ որոնց հակամարտությունը սկսելու պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։
Ուկրաինան, արևմտյան երկրների աջակցությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային առաջարկեց բանաձևի նախագիծ, որն ուղղված է խաղաղության հասնելուն։ Տեքստը կողմերին կոչ է անում կատարել իրենց պարտավորությունները քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ, ինչպես նաև ընդգծվում է «պատշաճ, արդար և անկախ հետաքննության, ինչպես նաեւ ազգային կամ միջազգային մակարդակով դատաքննություն իրականացնելու միջոցով Ուկրաինայի տարածքում կատարված ամենալուրջ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի համաձայն»:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ բանաձևը չի նպաստի «Ռուսաստանի և Արևմուտքի միջև 1 տարի առաջ սրված հակասությունների խաղաղ լուծմանը»։

Նմանատիպ նյութեր
1850 դիտում
19:29 23-12-2018
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Ղրիմի հարցով Ռուսաստանին դատապարտող բանաձև է ընդունել
4853 դիտում
19:24 03-06-2017
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 10-րդ անգամ ընդունել է Վրաստանի նախաձեռնած բանաձևը
Այս բաժնից
760 դիտում
13:17 21-12-2024
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածում է Կազանի բնակելի համալիրին
571 դիտում
12:46 21-12-2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
577 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը