6976 դիտում
23:43 03-06-2017
Ֆրանսիան և Հնդկաստանը կհամագործակցեն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պայմանավորվել են, որ իրենց երկրները կհամագործակցեն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Այս հայտարարությունն արվել է Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի որոշումից օրեր անց:
Մոդին, ում երկիրն արտանետումների առումով աշխարհում երրորդ խոշորագույնն է, Ռուսաստանում ուրբաթ կայացած տնտեսական համաժողովի ժամանակ հայտնել է, որ կշարունակի աջակցել 2015-ին Փարիզում կնքված պայմանագրի իրագործմանը` անկախ Թրամփի որոշումից:
«Շրջակա միջավայրի և մայր մոլորակի պաշտպանությունը հավատի գործ է», - Փարիզում Մակրոնի հետ համատեղ ասուլիսում ասել է Հնդկաստանի վարչապետը:
Նմանատիպ նյութեր
2174 դիտում
23:15 19-07-2019
Պեկին-2022-ը՝ ընդդեմ կլիմայական փոփոխությունների
1122 դիտում
16:05 03-06-2020
Դարձնել գյուղատնտեսությունն առավել դիմակայուն կլիմայական փոփոխությունների նկատմամբ․ մեկնարկել է ՊԳԿ նոր ծրագիրը
Այս բաժնից
985 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
631 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
655 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին