29224 դիտում
21:06 04-06-2017
Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ն էլ տապալել է խաչմերուկում երթևեկությունը կարգավորող սվետաֆորը. ՖՈՏՈՌՊԵՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի և Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Արթուր Հարությունյանի վարած Opel մակնիշի 33 ՏP 026 համարանիշի և 28-ամյա Վասպուր Մարգարյանի վարած Mercedes մանկիշի 08 VM 988 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու երթեկեկության ցուցանակը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում Mercedes-ի վարորդը հետաքննիչին ասում էր, որ վթարի մեղավորը ինքն է եղել, քանի որ չի նկատել կարմիր լույսը, առաջ է ընթացել, ստեղծել է վթարային իրավիճակ ու բախվել Opel-ին:
[color=#EF2929]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+