211652_close_icon
views-count59855 դիտում article-date 23:05 10-12-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ը, Mercedes-ն էլ տապալել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր» արձանի հարևանությամբ, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Սերգեյ Ս-ի վարած Opel մակնիշի 53 30 HY համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 19-ամյա Վահա Խ-ի վարած Mercedes մակնիշի 99 AF 696 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սերգեյ Ս-ն, նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետրանքով Mercedes-ն էլ տապալել է ճանապարհը կարգավորող ցուցանակը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր