4394 դիտում
15:04 05-06-2017
Ո՞վ ասաց, որ հիմա պետք է պատերազմ լինի․ Ադրբեջանի կողմից հարձակումը բացառում եմ․ Արման Նավասարդյան
«Հայկական կողմը բազմիցս ասել է, որ ՌԴ-ն ավելի շատ մտածում է իր դիրքերը Կովկասում ուժեղացնելու, այլ ոչ թե Ղարաբաղի կոնֆլիկտը լուծելու մասին»,- անդադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցին, որը պատերազմի նոր վտանգ է կանխորոշում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ ընդգծեց, որ այս զեկույցը նպատակ ունի Հայաստանում լարված իրավիճակ ստեղծելու:
«Ո՞վ ասաց, որ հիմա պետք է պատերազմ լինի: Կարող է լինել ռազմական էսկալացիա այս իրավիճակում, բայց Ադրբեջանի կողմից ծրագրավորված հարձակում բացառում եմ, իսկ ՀՀ-ն նման քայլի չի գնա», - հավելեց նա:
Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցը, ըստ որի՝ մեծ է Արցախի Հանրապետությունում պատերազմի վերսկսման հավանականությունը, Արման Նավասարդյանը համարում է քարոզչական դիվերսիա, որից չպետք է խուճապի մատնվել։
Արման Նավասարդյանը նույնպես կարծիք հայտնեց, թե ՌԴ-ն շահգրգռված չէ Արցախում պատերազմական գործողություներ սկսել, իսկ ստատուս քվոն փոխելն այսօր հնարավոր չէ:
Նմանատիպ նյութեր
1191 դիտում
23:22 11-11-2020
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6197 դիտում
17:06 20-01-2017
ՌԴ-ն փորձում է սթափեցնել Ալիևին, որը կարմիր գիծն անցնում է. Արման Նավասարդյան
Այս բաժնից
832 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
571 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence