211652_close_icon
views-count60638 դիտում article-date 21:13 05-06-2017

Ինչքան էլ Հայաստանում որոշ գործարարներ ֆինանսների նախկին նախարարին համարեն «բոբո», նրա ընտանիքը Արցախի Հանրապետության համար ավելին է արել. նրան Արցախում ընդունել է հաղթանակած երկրի նախագահը

Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից, այսօր՝ հունիսի 5-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն: Քննարկվել են Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քառօրյա պատերազմից հետո Խաչատրյանների ընտանիքը բազմաթիվ բարեգործական աշխատանքներ է կատարել Արցախի Հանրապետությունում, այդ թվում՝ մեծ ավանդ է ունեցել առաջնագծում ժամանակակից սարքերով ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև քառօրյա պատերազմի օրերին զոհված ու վիրավոր ընտանիքներին մեծ աջակցություն ցուցաբերելու գործում, ինչը այդ օրերին չէր հրապարակվում, քանի որ ինչքան էլ հայաստանյան որոշ գործարարների մոտ նախկին ֆինանսների նախարարը «բոբո» էր համարվում, միևնույն է՝ այդ օրերին նա ավելին արեց Արցախի պաշտպանության բանակի համար, քան որոշ գործարարներ ու քաղաքական գործիչներ, ովքեր ավելի շատ զբաղված էին «սելֆիամանիայով»:

Նմանատիպ նյութեր