211652_close_icon
views-count2080 դիտում article-date 12:39 02-03-2022

«Թող չեղյալ համարեն համայնքապետի իրենց ընտրությունը». Բողոքի ակցիա՝ Փարաքարում. News.am. ՏԵՍԱՆՅՒԹ

Փարաքար համայնքի բնակիչները, որոնք համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, յսօր՝ մարտի 2-ին, բողոքի ակցիա են անցկացնում Փարաքար համայնքում, հայտնում է News.am-ը։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Մեր ակնկալիքն այն է, որ ոչ թե ժողովրդի կողմից, այլ իրենց կողմից ընտրված համայնքի ղեկավարը եւ ավագանու անդամները հասկանան, որ իրենք ժողովրդի կողմից չեն ընտրված եւ չեղյալ համարեն իրենց ընտրությունը: Ժողովուրդը չի ընդունում իրենց ղեկավարումը»:

Նրանք նշեցին, որ իրենք հավաքել են ընտրողների 60 %-ի ստորագրությունները եւ պահանջում են արտահերթ ընտրություններ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր