211652_close_icon
views-count8526 դիտում article-date 23:09 05-06-2017

Գերմանիան պատրաստվում է դուրս բերել իր զինվորականներին թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Անկարայում իր թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Գերմանիան, ամենայն հավանականությամբ, դուրս կհանի իր զինվորականներիցն թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքից. այս մասին գրում է գերմանական [url=http://www.zeit.de/politik/ausland/2017-06/tuerkei-incirlik-besuchsverbot-bundeswehr-abzug-sigmar-gabriel]zeit.de[/url]-ն: Գաբրիելը Անկարա էր ժամանել՝ մի վերջին անգամ հորդորելու Թուրքիայի իշխանություններին, թույլ տալ Բունդեսթագի պատգամավորների մուտքը ռազմակայան, որտեղ 250 գերմանացի զինվոր է տեղակայված: «Իմ թուրք գործընկերը բացատրեց, որ այս իրավիճակում Թուրքիան չի կարող արտոնել գերմանացի օրեսդիրների մուտքը Ինջիլիք՝ներքաղաքական պատճառներով: Ցավում եմ դրա համար: Ես էլ խնդրեցի ըմբռնումով մոտենալ այն փաստին, որ նույն այդ՝ ներքին հարցերի պատճառով Գերմանիան էլ պետք է դուրս բերի իր զինվորներին Ինջիրլիքից: Գերմանիայում բանակը խորհրդարանին է ենթարկվում, և Բունդեսթագը հստակ պահանջում է, որ պատգամավորները կարողանան տեսակցել զինվորներին ցանկացած ժամանակ»,- ասաց Զիգմար Գաբրիելը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան առաջվա պես հավատարիմ է մնում իր որոշմանն ու թույլտվություն չի տրամադրի գերմանացի պաշտոնյաներին Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա այցելելու համար: Իսկ օրեր առաջ Չավուշօղլուն հատարարել էր, որ գերմանացի պատգամավորներին կարգելվի մուտք գործել «Ինջիրլիք» ռազմաբազա, քանի դեռ Բեռլինը չի փոխել իր բացասական վերաբերմունքն Անկարայի նկատմամբ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև հարաբերություններում ակնհայտ լարվածություն սկսվեց մի քանի տարի առաջ՝ Բեատե Չեպեի և ընկերների դեմ հարուցված քրեական աղմկահարույց գործից հետո։ Չեպեն և ընկերները մեղադրվում են 8 թուրք ներգաղթյալների սպանության մեջ։ Լարվածությունն էլ ավելի սրվեց, երբ Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Տարաձայնությունները, սակայն, հասան իրենց կիզակետին այս տարի, երբ պաշտոնական Բեռլինը մերժեց թուրք նախարարներին Գերմանիայի տարածքում քարոզչական հանդիպումներ անցկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների օգտին: Իրավիճակն է՛լ ավելի սրվեց, երբ Բեռլինը քաղաքական ապաստան տվեց Էրդողանի հարյուրավոր ընդդիմախոսների, Անկարան էլ ձերբակալեց ծագումով թուրք գերմանացի լրագրողի՝ ահաբեկչությանը առնչություն ունենալու մեղադրանքներով:

Նմանատիպ նյութեր