211652_close_icon
views-count2536 դիտում article-date 10:55 07-06-2017

Թուրքիայի որոշումը կրակոց էր սեփական ոտքին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը․ [b]– Գերմանիան հայտարարել է, որ իր զորախումբը դուրս է բերում «Ինջիրլիք» ավիաբազայից: Սա ի՞նչ զարգացում է ենթադրում թուրք–գերմանական հարաբերություններում:[/b] – Առաջին օրը չէ, որ Թուրքիա–Գերմանիա հարաբերություններում լարվածություն կա: Այդ լարվածությունն ավելացրին մի քանի գործոններ: Խոսքը, նախևառաջ, Թուրքիայում տեղի ունեցող ներքին բացասական փոփոխությունների մասին է, ինչը Թուրքիայի՝ եվրոպական կողմնորոշումը դնում է հարցականի տակ: Այդ մասին գերմանացիները բազմիցս ասել են: Թուրքիայի ռեակցիան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հիվանդագին էր: Դրան գումարվեցին հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած զարգացումները: Եվ սա ընդհանուր շղթայի հերթական օղակն էր: [b]– Բայց եթե մինչ այս վերջին պահը ամենը հայտարարությունների մակարդակով էր՝ դուք ֆաշիստ եք, այս եք, այն եք, ապա սա կոնկրետ գործողություն է: Ինչո՞ւ է Թուրքիան գնում հարաբերությունների նման վատթարացման:[/b] – Թուրքիան կանգնել է մի ուղու վրա, որը նրան տանում է այդ ուղղությամբ: Ինչ–որ առումով նա անում է քայլեր, որոնք այրում են հետդարձի կամուրջները: [b]– Թուրքիայի հաշվարկն ինչի՞ վրա է, մի՞թե այդքան ուժեղ է, որ կարող է Գերմանիայի նման հզոր պետության դեմ դուրս գալ:[/b] – Ֆորմալ առումով Թուրքիան դժգոհում է, որ բազմաթիվ թուրք զինվորականներ քաղաքական ապաստան են փնտրում Գերմանիայում: Իսկ դա հարվածի տակ է դնում Թուրքիայի՝ որպես պետության համբավը: Եվ նրանք ստիպված են նման քայլով փորձել փրկել իրենց արժանապատվությունը: Բայց ասեմ, որ դա բավականին անհաջող քայլ է: Այսպես, թե այնպես Գերմանիան հարցին լուծում կգտնի: Կարելի է ասել, որ արդեն գտել է: Գերմանական զորամիավորումները վերաբաշվում են մասնավորապես Հորդանանում: Հետևապես սա ավելի շատ կրակոց էր սեփական ոտքին: [b]– Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը կարո՞ղ է թիկունք լինել Էրդողանի համար՝ Եվրոպայի հետ ավելի կոշտ լեզվով խոսելու:[/b] – Ես ուղղակի կապ չեմ տեսնում: Այս ամենը ես կապում եմ Թուրքիայի ներսում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանության հետ: [b]– Առաջիկայում Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են: Այս ամենը կարո՞ղ է լինել նախընտրական կամպանիայի մաս՝ ավելի ամրացնելու Էրդողանի՝ որպես ուժեղ մաչոյի կերպարը:[/b] – Այն, որ Էրդողանը կոշտ ավտորիտար համակարգ է կառուցում, փաստ է: Հետագա բոլոր ռեֆորմացիաները գնալու են հենց այդ տրամաբանությամբ: [b]– Քանի որ «Ինջիրլիքի» ավիաբազան ՆԱՏՕ–ի ռազմաբազան է, արդյո՞ք այս միջադեպը չի ազդի Թուրքիա–ՆԱՏՕ հարաբերությունների վրա:[/b] – Սա դիտարկվելու է որպես բացասական գործոն բոլոր դեպքերում: Քանի որ 2018 թ. ՆԱՏՕ–ի գագաթաժողովի վայրը դեռ որոշված չէ, Թուրքիան ձգտում է այն անցկացնել Անկարայում: Եվ գիտենք, որ չորս երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները և Հոլանդիան, դեմ են հանդես եկել: Բացի այդ, ԱՄՆ–ի ու Թուրքիայի միջև հակասությունները չեն թուլանում: Ավելին, դրանք միտում ունեն էլ ավելի խորանալու պայմանավորված, մասնավորապես, Իրաքի ու Սիրիայի հյուսիսում ծավալվող իրադարձություններով: Այնտեղ ԱՄՆ–ն ուղղակի զինում է քրդական զորամիավորումներին, որոնք ցամաքի վրա ԻՊ–ի դեմ պայքարող միակ ուժն են: Իսկ Թուրքիան դա դիտարկում է որպես իրեն ուղղված սպառնալիք: Այստեղ է, որ ԱՄՆ–ի ու Թուրքիայի ռազմավարությունները հակասում են միմյանց: Հետևապես այս ընդհանուր տենդենցի մեջ տեսնում եմ նաև որոշակի նախադրյալներ, որ ընդհանրապես Թուրքիայի ու ՆԱՏՕ–ի միջև հարաբերություններում բացասական գործոններ ավելացնեն: Բայց այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ Թուրքիան շարունակելու է մնալ Եվրատլանտյան դաշինքի թեև շատ պրոբլեմային, բայց այնուամենայնիվ մասը: Թուրքիայի անվտանգությունը կա և մնում է պայմանավորված ՆԱՏՕ–ին անդամակցությամբ: [b]– Այսինքն, որքան էլ սրացումների գնա, այնուամենայնիվ, Թուրքիան կարմիր գիծը չի անցնի:[/b] – Միանշանակ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր