9274 դիտում
13:57 07-06-2017
SHAMSHYAN.com-ի տեղեկությունները հաստատվեցին
Աննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչությունից։
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Ա. Ստեփանյանը:
[b]Աննա Ստեփանյանի կենսագրությունը
[/b]
Ծնվել է Երևանում 04.05.1971թ.,
1993թ.-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետը,
ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային գործունեությունը.
1993-1996թթ. - մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 77 դպրոցում,
1996-2008թթ. - Ուսումնադաստիարակչական աշխ. գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 83 դպրոցում
2008թ.ից մինչև 2017թ. հունիսի 7-ը՝ Երևանի Սիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն,
2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/06/1069148/]հայտնել [/url]էինք, որ հունիսի 6-ին իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնի հիմնական թեկնածուներն էին համարվում Երևանի Սիամանթոյի անվան դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանն ու Երևանի Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը: Սակայն հիմնական թեկնածուն էր Ա. Ստեփանյանը:
Նմանատիպ նյութեր
24825 դիտում
21:00 28-11-2014
SHAMSHYAN.com-ի տեղեկությունները հաստատվեցին. գեներալ-լեյտենանտ Գ. Գաբրիելյանը նշանակվեց բարձր պաշտոնի
7191 դիտում
18:06 08-06-2020
SHAMSHYAN.com-ի տեղեկությունները հաստատվեցին
1712 դիտում
14:38 10-12-2019
Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ տեղեկությունները հաստատվեցին
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»