7194 դիտում
18:06 08-06-2020
SHAMSHYAN.com-ի տեղեկությունները հաստատվեցին
[url=https://www.tert.am/am/news/2020/06/08/Baghramyan-garegin/3310845?fbclid=IwAR01qeUhzfzqaPLDkNEFRCmNog__hOKJN-KPqPM0KLwnlGOiczxBA0fH4S4]Tert.am-[/url]ը գրում է. ԱԺ-ում տեղի ունեցող Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստին, երբ քննարկվում էր ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ուշադրությունը հրավիրեց նրան, որ մամուլում հրապարակում կա, որ [b]վճարային տերմինալների միջոցով հանրային ծառայությունների՝ հոսանքի, գազի դիմաց վճարումները կարող են դադարեցնել:[/b]
«Կա նման լուր»,-պատասխանեց Գարեգին Բաղրամյանը: Նա նշեց, որ վճարահաշվարկային տերմինալներին և մնացած բանկերին, հայփոստին, որոնք ծառայություն են մատուցում մատարակարար ընկերություններին, մատակարարը իր պայմանագրային հարաբերություններն է ունենում այդ վճարահաշվարկային տերմինալների հետ, իր պայմաններն է առաջադրում, թե ինչ տոկոսի, արժեքի դիմաց պատրաստ է ծառայություն մատուցել, նման խնդիր առաջացել է «Թելսել», «Իդրամ», «Մոբիդրամ» վճարահաշվարկային ընկերությունների հետ:
Ըստ Գարեգին Բաղրամյանի՝ տնտեսական մրցակցության պաշտպանության տեսանկյունից պետք է նայել խախտում կա թե չէ, քանի որ դաշտը բաց է:
«Հայաստանի էլեկտրական ցանցերը հարց է բարձրացրել և առաջարկել է բանկերին և տերմինալներին ծառայության մատուցման տոկոսը նվազեցնել՝ 04-05 տոկոս, սակայն վճարահաշվարկային տերմինալներից երեք կամ չորս հրաժարվել է: Հիմա բանակցությունների փուլում է, պայմանագրի խզման հարց են դրել»,-ասաց նա:
Նա նշեց, որ պահանջ կա, որ սպառողին մատուցող ծառայությունը լինի անվճար, այլ հարց է, որ մատարակակարն իր ծառայության դիմաց գումար է գանձում, որը ներառվում է սակագնի մեջ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/04/1156542/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com-[/color]ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հանրապետությունում դադարեցվեն կնքված պայմանագրերը տերմինալներ և վճարային հավելվածներ սպասարկող ընկերությունների հետ։
Արդյունքում` քաղաքացիներն այլևս չեն կարողանալու սպառված էլեկտրաէներգիայի գումարները վճարել տերմինալների միջոցով և ստիպված պետք է այցելեն բանկեր, ինչի պատճառով էլ կուտակումներ կառաջանան: Որքա՞նով է այս որոշումը ճիշտ նման արտակարգ դրության պայմաններում` անհասկանալի է։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրական, թե բացասական պատասխան էր տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, հայտնի չէ, բայց մեր աղբյուրները պնդում են, որ նմանատիպ խնդրանքով հանձնաժողովին դիմել են:
Նմանատիպ նյութեր
24825 դիտում
21:00 28-11-2014
SHAMSHYAN.com-ի տեղեկությունները հաստատվեցին. գեներալ-լեյտենանտ Գ. Գաբրիելյանը նշանակվեց բարձր պաշտոնի
9274 դիտում
13:57 07-06-2017
SHAMSHYAN.com-ի տեղեկությունները հաստատվեցին
1712 դիտում
14:38 10-12-2019
Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ տեղեկությունները հաստատվեցին
Այս բաժնից
2098 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)