211652_close_icon
views-count7176 դիտում article-date 13:09 08-06-2017

Մյանմարում ռադարների էկրաններից անհետացած 112 մարդու տեղափոխող ռազմական օդանավը հայտնաբերվել է ծովում

Մյանմարում նախօրեին ռադարների էկրաններից անհետացած ռազմական օդանավի բեկորները գտել են ծովում։ Այդ մասին հայտնում է France Press-ը՝ հղում անելով Մյանմարի Պն-ին։ «Մենք ծովում գտել ենք անհետացած օդանավի բեկորները և մի քանի դիեր»,-ասել է բանակի հրամանատար Մին Աուն Խլայինգը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օդանավն անհետացել է Յանգոնի շրջանում, Տավոյ քաղաքից 20 մղոն հեռավորության վրա։ Օդանավում, վերջին տվյալներով՝ եղել է 122 մարդ, որոնցից 15-ը երեխաներ էին։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է եղել Մյանմարի ռազմական նավատորմի 9 նավ և ռազմաօդային ուժերի 3 հետախուզական ինքնաթիռ։

Նմանատիպ նյութեր