211652_close_icon

Մյանմարում և Բանգկոկում ուժեղ երկրաշարժը 23 մարդու կյանք է խլել

views-count628 դիտում article-date 17:04 28-03-2025
Մյանմարի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մանդալայում, ուժող երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Մանդալայի քաղաքային հիվանդանոցի բժիշկ Կյաու Զինին։

Երեք մարդ էլ զոհվել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, հայտնել է Բանգկոկի նահանգապետ Չադչարտ Սիթիպունտը, հայտնում է Reuters-ը։

Նոր տուժածներ շարունակում են ընդունվել Մանդալայի հիվանդանոց։ Նրանք բերվում են շտապօգնության մեքենաներով, մեքենաներով և մոտոցիկլետներով, հայտնում են լրագրողները։ Բժիշկ Կյաու Զինի խոսքով՝ հիվանդանոցը բժիշկների և բուժքույրերի պակաս ունի: 

Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Մյանմարում, հատկապես ուժեղ ցնցումներով արտահայտվել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում։

Երկրաշարժի ժամանակ քաղաքում խուճապ է տիրել՝ մարդիկ դուրս են վազել փողոց։ Բանգկոկի կենտրոնում գտնվող Սիլոմ բիզնես թաղամասում հազարավոր մարդիկ լքել են շենքերը։

«Մարդիկ խուճապահար բղավելով դուրս էին վազում գրասենյակներից», - հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Տեսախցիկները ֆիքսել են առնվազն մեկ երկնաքերի փլուզում:

Անմիջապես դեպքի վայր ժամանած փրկարարները կոչ են արել բնակիչներին մնալ բաց երկնքի տակ։ Հիվանդները տարհանվել են հիվանդանոցներից և տեղավորվել փողոցներ՝ շենքերից հեռու: Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ  Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկու անընդմեջ ցնցումներ են գրանցվել: Դրանք զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում:

Նմանատիպ նյութեր