211652_close_icon
views-count4127 դիտում article-date 12:21 08-06-2017

Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետի պաշտոնում։ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին և ցանկացավ, որպեսզի նրա կատարած աշխատանքը լինի արդյունավետ։ «Մաղթում ենք արդյունավետ աշխատանք։ Ունենալով տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում աշխատանքային փորձ՝ առօրյայում շփվելով կառավարման այն մշակույթի և կանոնների հետ, հույս ունենք, որ շատ արագ այնտեղ կկանոնակարգեք աշխատանքները»,-ասել է վարչապետը։ Հիշեցնենք, որ իր դիմումի համաձայն՝ այսօր Հովսեփ Սիմոնյանը ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր