211652_close_icon
views-count1877 դիտում article-date 12:17 21-01-2021

Շիրակի մարզի նոր մարզպետ նշանակվեց Հովհաննես Հարությունյանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակել Հովհաննես Հարությունյանին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է որոշման մեջ: Հովհաննես Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց իրեն տրված վստահության համար: «Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում»,-ասաց նա և ներկայացրեց իր կենսագրությունը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանը նախկինում բարձր պետական պաշտոն զբաղեցրել է և եղել է առողջապահության նախարարի տեղակալ: [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/21/1176609/]Հիշեցնենք[/url], որ այսօրվա կառավարության նիստում Տիգրան Պետրոսյանն ազատվել էր Շիրակի մարզպետի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր