3302 դիտում
13:16 08-06-2017
Վարչապետը հանձնարարել է պարզեցնել մրգերի արտահանման վարչարարությունը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է պարզեցնել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունը մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով:
«Ներկայումս Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման համար առավել բարենպաստ շրջանն է: Սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, պարզ է դարձել, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման և բացթողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը ոչ արդյունավետ: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տնտեսավարողների համար ամբողջությամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը»,- ասել է վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով՝ ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմները:
Նմանատիպ նյութեր
2427 դիտում
14:11 16-06-2017
ՊԵԿ-ը պարզեցրել է սեզոնային գյուղմթերքների արտահանման վարչարարությունը
2411 դիտում
13:49 02-03-2017
Վարչապետը հանձնարարեց պարզեցնել բնապահպանական վճարումների ընթացակարգերը
1594 դիտում
22:14 26-03-2014
Իտալիան, Հունաստանը, ԱՄՆ-ն որոշել են պարզեցնել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ. տեսանյութ
Այս բաժնից
886 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին