211652_close_icon
views-count7974 դիտում article-date 15:13 08-06-2017

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի 10-ին Հայաստանում կքննարկեն Արցախի հարցը․ Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են Հայաստան այցի ընթացքում քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Հայաստանում, որտեղ նրանք հանդիպում կունենան երկրի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Նրանք մտադիր են քննարկել հակամարտության գոտում իրավիճակը, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Զախարովան հավելել է նաև, որ նախատեսվում է համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, իսկ մեկ շաբաթ անց՝ Բաքու: Տարածաշրջան այցի արդյունքներով հրապարակվելու է համապատասխան հայտարարություն:

Նմանատիպ նյութեր