211652_close_icon
views-count3042 դիտում article-date 14:33 09-06-2017

«Իսլամական պետության» գրոհայինները չինացի գերիների են սպանել

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հայտնել են, որ սպանել են Չինաստանի 2 քաղաքացիների, որոնց այս տարվա մայիսի վերջին առևանգել են Պակիստանում, հաղորդում է BBC-ն։ Հայտարարությունն արվել է Telegram-ի մեսինջերի միջոցով։ Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ստուգում է ԻՊ-ի հայտարարության իսկությունը։ Երիտասարդ ողջկան և տղային ահաբեկիչներն առևանգել էին Կվետտա քաղաքից, որտեղ նրանք մեկնել էին՝ ուսումնասիրելու ուրդու լեզուն։ Քաղաքը գտնվում է Պակիստանի հարավ-արևմուտքում՝ Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու, որտեղ մի շարք բնակավայրեր գտնվում են ԻՊ-ի վերահսկողության տակ։ Հունիսի 4-ին Պակիստանի անվտանգության ծառայությունները եռօրյա գործողություններ են իրականացրել՝ զույգին գտնելու նպատակով, սակայն ապարդյուն։

Նմանատիպ նյութեր