129860 դիտում
11:18 09-06-2017
Հրազդանի «մեծն» քաղաքապետն իր անչափահաս բալիկին ներկայացրեց ոստիկանություն՝ ընդունելով, որ մահվան ելքով վրաերթը կատարել է իր տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Հրազդանի քննչական բաժնի ծառայողների կատարած հսկայածավալ օպերատիվ, իսկ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Հրազդանի բաժին է մեղայականով ներկայացել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է հայրիկի՝ Հրազդանի «մեծն» քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ։
Արդեն ոստիկանությունում հայրը, իսկ այնուհետև բալիկը խոստովանել են, որ երեկ՝ հունիսի 8-ին, Հրազդան քաղաքում Ռ. Դանիելյանը քաղաքապետ հայրիկին պատկանող ծառայողական Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել հետիոտնին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին (ով հիվանդանոցում մահացել էր)։
Դեպքն ամբողջովին բացահայտելու համար ստեղծվել էին օպերատիվ քննչական խմբեր, որոնք ղեկավարել էին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լայերտ Գրիգորյանը, Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/08/1069304/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 8-ին, վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններոմ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքում՝ Շահումյան փողոցում, վրաերթի էր ենթարկել հետիոտնին։
Վարորդը ավտոմեքենայի համարանիշերը մեքենայի վրայից հանել էր և դեպքի վայրից դիմել փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ ավտոմեքենան հաշվառված է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ ավտոմեքենան վարել է նրա որդին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքապետի «փափկասուն բալիկը« ավտոմեքենան վարելու իրավունք չունի, քանի որ վարորդական իրավունքի վկայական չունի, ու հիմա նրա հայրը՝ Հրազդանի քաղաքապետ, «մեծն» Ա. Դանիելյանը, փորձում էր մեկ ուրիշին ներկայացնել՝ որպես վարորդ, որպեսզի իր բալիկը պատասխանատվության չենթարկվի։
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր էին ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում հայտնաբերել էին ավտոմեքենայի համարանիշները և այդ պահին էլ ձեռնարկվում էին համատեղ գործողություններ՝ քաղաքապետի բալիկին, ով կասկածվում է վրաերթ կատարելու և դեպքի վայրից փախնելու մեջ, հայտնաբերելու ուղղությամբ։ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Դավիթ Թովմասյանն ու Սերգեյ Երիցյանը ընթերակաների ներկայությամբ կատարում էին դեպքի վայրի զննություն, իսկ ավտոմեքենան կնիքվել էր։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2 մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
[b]Մահվան ելքով վրաերթի հեղինակ, կասկածյալ, Հրազդանի քաղաքապետի որդի, 17 ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0319795001496992815867869.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5899 դիտում
11:26 02-10-2014
Պարզվել է՝ մահվան ելքով վրաերթը կատարել է Ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի ուսանողը