211652_close_icon
views-count1323 դիտում article-date 16:50 09-06-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՏՏ-ի և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուին, ով Հայաստան է ժամանել նաև «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար: Ողջունելով հյուրին` նախարարը վստահեցրել է, որ ի դեմս ՀՀ կառավարության, ալյանսը Հայաստանում ունի հուսալի գործընկեր: Կողմերը քննարկել են Հայաստանում ՏՀՏ ոլորտի աճի ներկա միտումները և զարգացման հեռանկարները: Նախարարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը մեր տնտեսության գերակա ճյուղերից է, որտեղ վերջին տարիներին շոշափելի հաջողություններ ենք գրանցել: Զարգացման բարձր մակարդակի վրա է նաև հեռահաղորդակցության ոլորտը, երկրի ողջ տարածքում ունենք որակյալ կապ և բարձր արագության ինտերնետ ցանց: Հանդիպման առանցքային թեման 2019 թ. ՏՏ ամենամյա Համաշխարհային կոնգրեսն է: Լայնամասշտաբ բարձր տեխնոլոգիական այս միջոցառումն առաջին անգամ հյուրընկալելու է Հայաստանը: Կազմակերպչական աշխատանքները կիրականացնեն Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու ԻՏՁՄ-ն համատեղ: Համաշխարհային ալյանսի նախագահը նշել է, որ Կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները բավական բարդ ու ժամանակատար են, այդ իսկ պատճառով պետք է սկսել պատրաստվել այսօրվանից. ընտրել Հայաստանի ճիշտ բրենդինգը, որով երկիրը պիտի ներկայանա մասնակից երկրներին ու միջազգային ընկերություններին: Իվոն Չիուն նախարարին հրավիրել է ներկա գտնվելու Թայվանում կայանալիք ՏՏ Համաշխարհային կոնգրես 2017-ին:

Նմանատիպ նյութեր