211652_close_icon
views-count15654 դիտում article-date 23:09 09-06-2017

Ռոնալդոն կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2016/17 մրցաշրջանից հետո վերականգնողական ծրագիր է կազմել: Կոնֆեդերացիայի Գավաթի խաղերից հետո պորտուգալացին մտադիր է 30 օր հանգստանալ: Մեծ հավանականությամբ, Ռոնալդուն բաց կթողնի «Ռեալի» նախապատրաստական շրջանը, որը սկսելու է հուլիսի 23-ին և ներառում է «Բարսելոնայի» հետ ընկերական հանդիպումը Մայամիում: Ռոնալդուն բաց կթողնի նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկանում վտանգել 32-ամյա ֆուտբոլիստի առողջությունը: Զիդանը նախատեսում է Ռոնալդուին թիմի կազմում տեսնել նոր մրցաշրջանում նրա առաջին խաղից 10 օր առաջ: Առավել հավանական է, որ Ռոնալդուն խաղադաշտում կհայտնվի օգոստոսի 15-ին կայանալիք Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում՝ ընդդեմ «Բարսելոնայի»:

Նմանատիպ նյութեր