211652_close_icon
views-count5791 դիտում article-date 23:32 08-09-2019

Ֆրանսիայի նախագահը ներողություն է խնդրել Ալբանիայի վարչապետից արտառոց սխալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն է խնդրել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամիից՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի Ֆրանսիա-Ալբանիա խաղից (4:2) խաղից առաջ օրհներգի հետ կապված միջադեպի համար: Խաղից առաջ կազմակերպիչները շփոթել էին հիմնը. ալբանական օրհներգի փոխարեն հնչել էր Անդորայի օրհներգը: Ալբանիայի հավաքականի խաղացողները հրաժարվել էին խաղալ, մինչև իրենց երկրի օրհներգը չհնչի: Դրանով միջադեպը չի ավարտվել. հաղորդավարը ստադիոնում սխալի համար ներողություն է խնդրել... Հայաստանից: «Նախագահ Մակրոնը իր անկեղծ ներողությունն է խնդրել մեր պետական հիմնի հետ կապված Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի սկանդալային սխալի համար», իր թվիթերում գրել է Ալբանիայի վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր