Սիրիայի կառավարական ուժերին և աշխարհազորայիններին հաջողվել է ավարտել երկրի արևելյան շրջանների ազատագրման օպերացիայի առաջին փուլը և հասնել Իրաքի հետ սահմանային գոտուն։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, հայտարարել է Սիրիայի ԶՈՒ հրամանատարությունը։
Տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ զորքերը վերահսկողություն են սահմանել Էթ-Թանֆեի անցակետից դպի արևելք ընկած ռազմավարական կետերի և մեծաթիվ կրակակետերի նկատմամբ։
«Սիրիական-իրաքյան սահմանին հասնելը րջադարձային պահ է «Իսլամական պետության» դեմ պայքարում»,-ասված է հայտարարության մեջ։