211652_close_icon
views-count51805 դիտում article-date 22:00 10-06-2017

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թաղապետ եղբորորդին այս անգամ օպերատիվորեն արձագանքեց հրապարակմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունիսի 9-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաբի Տիչինայի փողոցում առաջացած փոսը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների ու բնակիչների համար։ Հրապարակումից հետո Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր տղան՝ Արտակ Ալեքսանյանը, տեղեկանալով հրապարակման մասին, այս անգամ օպերատիվորեն արձագանքեց հրապարակմանը և ճանապարհի վտանգավոր փոսը վերացվեց։ Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/09/1069408/]հայտնել [/url]էր, որ Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր տղան՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը, եթե շաբաթը մեկ անգամ ոտքով շրջայց կատարեր իր վարչական շրջանում, ապա Տիչինայի փողոցում 1 շաբաթից ավելի առաջացած հսկայական փոսը կնկատեր ու միջոցներ կձեռնարկեր, որպեսզի այն արագ վերացվեր, հակառակ դեպքում փոսի պատճառով վթարի մեջ հայտնված վարորդները կշարունակեին «քաղցր խոսեր շռայլել թաղապետի հասցեին»։ Փոսի հարևանությամբ ապրող բնակիչներն ասում էին. «Մեկ շաբաթից ավելի է, էս վիճակն է։ Մանավանդ գիշերային ժամերին չենք կարողանում քնենք։ Խեղճ վարորդները, չնկատելով փոսը, վթարվում են։ Առանց չափազանցության, օրական 15-ից ավելի ավտոմեքենա է ընկնում էդ փոսի մեջ, իսկ Մալաթիայի թաղապետարան, ինչքան էլ տեղեկացրել ենք, ոչ մի արդյունք։ Ասես ընդունել են ջայլամի քաղաքականություն՝ գլուխներն առել են ավազի մեջ ու ոչինչ չեն ուզում տեսնեն։ Հույս ունենք, որ գոնե հրապարակումից հետո խնդիրը կվերացնեն»։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր