211652_close_icon

Ուկրաինան մեկընդմիշտ հրաժեշտ է տալիս ռուսական կայսրությանն ու վերադառնում Եվրոպական ընտանիք. Պորոշենկո

views-count8809 դիտում article-date 19:40 10-06-2017
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրամիության կողմից Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի տրամադրման վերաբերյալ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո Ուկրաինան մեկնդմիշտ ցտեսություն կասի ռուսական կայսրությանը, հայտնում է [url=https://112.ua/glavnye-novosti/poroshenko-ukraina-nikogda-bolshe-ne-vernetsya-v-sovetskiy-soyuz-395015.html]112 Украина[/url] հեռուստաալիքը: «Ուկրաինան այլևս երբեք չի վերադառնա Խորհրդային Միություն, դա կլինի վերջին հրաժեշտը ռուսական կայսրությանը, մեր երկիրը վերադառնում է Եվրոպական ժողովուրդների ընտանիք: Ես հպարտ եմ, որ դա մեզ հաջողվեց», - ասել է Պորոշենկոն: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Ստրասբուրգում Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմի տրամադրման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողություն է տեղի ունեցել: Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանը և ԵՄ խորհրդում նախագահող Մալթայի ներքին գործերի նախարար Կարմելո Աբելան ստորագրել են Եվրամիության օրենսդրությունում փոփոխություններ մտցնելու մասին փաստաթուղթ՝ Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու համար: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հունիսի 11-ից: Եվ ուկրաինացիները իրավունք կստանան առանց վիզայի տեղաշարժվել Եվրամիության երկրներում:

Նմանատիպ նյութեր