211652_close_icon
views-count47164 դիտում article-date 10:46 11-06-2017

Երևան –Սևան ճանապարհին 22–ամյա վարորդը Niva-ով բախվել է բետոնե արգելապատնեշին, այնուհետև մի քանի ծառերի և հայտնվել ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի բնակիչ, 22-ամյա Միքայել Գալստյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 ՍՍ 909 համարանիշի ավտոեմեքնայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև մի քանի ծառերի և հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Գալստյանը, ում ավտոմեքենան դուրս է բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 3-րդ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Փրկարարները ավտոմեքենան հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեցին երթևեկելի գոտի, որը տեղափոխվում է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր