39256 դիտում
21:58 11-06-2017
Քանաքեռում նշեցին ապրիլյան մարտական գործուղությունների ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանի ծննդյան 22-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բագրատ Ալեքսանյանը ծնվել է 1995 թվականի հունիսի 11-ին, Երևանում։ Դպրոցական կրթությունը անավարտ թողնելով, դեռ պատանեկան տարիքից իր ընտանիքի հետ ուղևորվել էր արտերկիր՝ աշխատելու, սակայն հայրենիքի կանչով վերադարձել էր, զինվորագրվել և անցել զինծառայության: Արցախ աշխարհում յուրացրեց սահմանապահի ռազմական մասնագիտությունն ու մարտական ծառայության ուղարկվեց Ջրականի (Ջաբրայիլ) պաշտպանական շրջան:
2016-ի ապրիլյան պատերազմական գործողությունների առաջին օրը՝ ապրիլի 2-ի լույս գիշերը, իր մանկական ընկերոջ՝ շարքային Տիգրան Բերակչյանի և 13 այլ մարտիկների հետ միասին, նա ևս առաջնագծում էր, դիրքի ավագ, սերժանտ Ադամ Սահակյանի գլխավորությամբ պահպանում էր 112 դիրքի տեղամասի անդորրն ու անվտանգությունը: Սկսվեց թշնամու ամենանենգ գրոհներից մեկը:
Այդ անհավասար մարտում, հակառակորդի զորքի թիվը մի քանի անգամ գերազանցում էր, սակայն մերոնք կռվեցին անձնազոհաբար և արիաբար: Հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում, արիաբար մարտնչեցին մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների, մինչև իրենց արյան վերջին կաթիլը պաշտպաեցին հող հայրենին և զոհվեցին արիաբար:
Բագրատ Ալեքսանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» շքանշաններով։
Այսօր՝ հունիսի 11-ին, նա կդառնար 22 տարեկան:
Այդ առիթով ՀՀ նախագահի և ՊՆ աջակցությամբ իրականացվող «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում, Երևանի Քանաքեռ համայնքում բնակվող Ալեքսանյանների ընտանիքին այցելեցին «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության անդամները: Ալեքսանյանների ընտանիքին էին այցելել նաև Բագրատի մարտական ընկերներից Գուրգեն Հովհաննեսյանը, օպերային տենոր Գևորգ Հաջիյանը, նորընտիր ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը, և մի շարք այլ քաղաքական գործիչներ, զինծառայողներ և մտավորականներ:
Բագրատ Ալեքսանյանի հայրենի տան բակում կատարվեց, Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված, հին ու նոր նահատակ հայորդիներին նվիրված տաղավարի, ցայտաղբյուրի և հուշաքարի բացման արարողությունը, որից հետո ներկաներն ուխտաբար եղան նաև Եռաբլուրի բարձունքում և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին այնտեղ հանգչող Բագրատ Ալեքսանյանի շիրիմի առջև:
Հիշեցնենք որ սույն թվկանի ապրիլի 1-ին, Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում կայացվ Բագրատ Ալեքսանյանի «Վերադարձ» գրքի շնորհանդեսը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
30948 դիտում
11:00 29-12-2016
Գանձակում նշեցին ապրիլյան պատերազմում զոհված Արմեն Մարտիրոսյանի ծննդյան 20-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
24744 դիտում
22:22 25-01-2017
Հաթերքում նշեցին ապրիլի 26-ին Մատաղիսում զոհված Արամ Առուշանյանի ծննդյան տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
14930 դիտում
09:30 23-03-2017
Ջրականում (Ջաբրայիլ) զոհված Տիգրան Բերակչյանի դպրոցում նշեցին նրա ծննդյան 20-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ